Թրյուդո․ Հայոց ցեղասպանությանը պատմության մռայլ շրջան է, որը երբեք չպետք է մոռացվի24 ապրիլի 2020 - 19:30 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Կանադան միանում է երկրում և ամբողջ աշխարհում ապրող հայերին՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, հայտարարել է երկրի վարչապետ Ջասթին Թրյուդոն։ Նա Հայոց ցեղասպանությունը որակել է պատմության մռայլ շրջան, որը երբեք չպետք է մոռացվի։ «Այս կարևոր օրը մենք հարգանքի տուրք են մատուցում նրանց, ովքեր անարդարացիորեն տուժել են և զրկվել կյանքից՝ այդ ողբերգական շրջանի պատճառով։ Մենք հարգանքի տուրք ենք մատուցում նաև նրանց ժառանգներին, այդ թվում՝ Կանադայի հայ բնակչությանը, որն այդքան ներդրում է ունեցել մեր երկրի հզորացման գործում»,- ասել է Թրյուդոն։ Կանադայի վարչապետի խոսքով՝ ատելությունն ու բռնությունն այլևս չպետք է անտարբերության մատնվեն։ Նա նշել է, որ Կանադան վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ կառուցելու խտրականությունից զերծ աշխարհ, որտեղ յուրաքանչյուրն իրեն ապահով կզգա՝ անկախ նրանից, թե ով է, որտեղից և ինչի է հավատում։ Կանադան Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 2002-ին։ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը կորոնավիրուսի համաճարակի պատճառով անցնում է բացառիկ պայմաններում։ Ապրիլի 23-ի երեկոյան ավանդական ջահերով երթին փոխարինել է Լուսավառ ոգեկոչման րոպեն, ապրիլի 24-ին դեպի Ծիծեռնակաբերդ ամենամյա երթն անցկացվում է վիրտուալ։ Դրան մասնակցելու համար Հայաստանում բնակվողները 1915 համարին, իսկ արտերկրում ապրողները՝ 0037433191500 համարին կարող են հաղորդագրություն ուղարկել՝ նշելով իրենց անունը և ազգանունը, ցանկալի է՝ հայատառ։ Հաղորդագրություն ուղարկածների անունները երևալու են հուշահամալիրի սյուներին։
Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |