Հայաստան է ժամանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը

PanARMENIAN.Net - Հունվարի 12-ին սկսվում է Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի կազմակերպության` ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի այցը Հայաստան: «Այցը տեղի կունենա կազմակերպության գագաթնաժողովի նախապատրաստման շրջանակներում եւ անցած տարվա դեկտեմբերին Ղազախստանում տեղի ունեցած ՀԱՊԿ անդամ պետությունների ոչ պաշտոնական հանդիպման որոշումների իրականացմանն ուղղված միջոցառումների քննարկման նպատակով»,-հաղորդել է Նիկոլայ Բորդյուժան Երեւան մեկնելուց առաջ:



«Հայաստանի Հանրապետությունը նախագահում է կազմակերպությունում եւ մեզ համար առանձնապես կարեւոր է նրա դիրքորոշումը ՀԱՊԿ գործունեության կատարելագործման հարցերի վերաբերյալ: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որն այժմ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահն է, մենք մանրակրկիտ կերպով կքննարկենք նախապատրաստությունը գագաթնաժողովին, օրակարգի նախագիծն ու քննարկման դրվող հարցերը»,-ընդգծել է Ն.Բորդյուժան:



ՀԱՊԿ մամլո քարտուղար Վիտալի Ստրուգովեցը հստակեցրել է, որ ուղեւորության ընթացքում ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարը կհանդիպի նաեւ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարի ու պաշտպանության նախարարի, Ազգային անվտանգության քարտուղարի հետ, հաղորդում է Ղազինֆորմը:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---