Վրաստանն Ուկրաինայից դեսպանին հետ կկանչի, եթե Սաակաշվիլին փոխվարչապետ դառնա![]() 24 ապրիլի 2020 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Վրաստանն Ուկրաինայից հետ կկանչի իր դեսպանին, եթե Միխեիլ Սաակաշվիլին պաշտոն ստանձնի ուկրաինական կառավարությունում, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան, փոխանցում է ՌԲԿ-ն։ Ավելի վաղ Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել էր, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուց բարեփոխումների գծով փոխվարչապետի պաշտոնը ստանձնելու առաջարկ է ստացել։ Գախարիայի խոսքով՝ Վրաստանի ռազմավարական գործընկերոջ՝ Ուկրաինայի կողմից, «սկզբունքորեն անընդունելի է» Սաակաշվիլիի՝ բարձր պաշտոն զբաղեցնելը, քանի որ նա դատապարտվել է ծանր հանցագործության համար և հետախուզման մեջ է։ «Եթե նման որոշում կայացվի, մենք Կիևից, նվազագույնը, հետ կկանչենք մեր դեսպանին՝ խորհրդակցության համար»,- հայտարարել է Գախարիան։ Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները գրել են Ուկրաինայում Վրաստանի դեսպանի հնարավոր հետ կանչման մասին՝ հայտնելով նաև, որ Թբիլիսին դժգոհ է Զելենսկու՝ Սաակաշվիլիին փոխվարչապետ նշանակելու որոշումից։ 2019-ին Զելենսկին վերադարձրել էր ուկրաինական քաղաքացիությունը Սաակաշվիլիին: Որպես հիմք նշվել էր այն հանգամանքը, թե նա չէր տեղեկացրել Վրաստանում իր դեմ հարուցված քրգործերի մասին և սխալ տեղեկություններ էր հայտնել: Թբիլիսիի քաղաքային դատարանը 3 տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի նախկին նախագահին: Սաակաշվիլին մեղավոր է ճանաչվել պաշտոնական դիրքի չարաշահման համար՝ բարձրաստիճան մի քանի պաշտոնյայի ներում շնորհելու վերաբերյալ գործով: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |