Կիսին․ Շարունակեք անել ամենը, որ հնարավորինս շատ մարդ իմանա Ցեղասպանության մասին![]() 25 ապրիլի 2020 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Երաժիշտ, աշխարհահռչակ դաշնակահար Եվգենի Կիսինը, անդրադառնալով Հայոց ցեղասպանության թեմային ու ապրիլի 24-ի խորհրդին, ասել է, որ գլխավորն այն է, որ անմար կրակը միշտ վառ լինի մեր սրտերում։ «Շարունակեք անել ամեն ինչ, որպեսզի որքան հնարավոր է շատ մարդ աշխարհում իմանա և հիշի Հայոց ցեղասպանության մասին»,- ասել է նա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի գլխավոր մենեջեր Սոնա Հովհաննիսյանի հետ տեսակապի ընթացքում։ Կիսինն ասել է նաև, որ Հայաստանն արժանի է, որ ամբողջ աշխարհից շատ մարդիկ գան, ակտիվ համերգային կյանք լինի։ Փառատոնի գլխավոր մենեջերը հիշեցրել է, որ 2021-ի աշնանը Կիսինը համերգով կտա Երևանում։ Եվգենի Կիսինը մասնակցել է 2015-ին Նյու Յորքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին, կատարել Կոմիտասի «Կռունկը»: 2015-ին «Նյու Յորք Թայմսին» տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ քանի դեռ Թուրքիան չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նա ելույթ չի ունենա այդ երկրում։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |