Facebook-ը խմբային տեսազանգերի Messenger Rooms ծառայություն է գործարկում![]() 25 ապրիլի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին Facebook ընկերությունը հայտարարել է Messenger Rooms խմբային տեսազանգերի ծառայություն գործարկելու մասին։ «Messenger Rooms-ը թույլ կտա ժամանակ անցկացնել ընկերների, սիրելիների, ձեր հետաքրքրությունները կիսողների հետ։ «Սենյակ» ստեղծեք Facebook-ում կամ Facebook Messenger-ում և հրավիրեք միանալ ձեր տեսազանգին ցանկացած մեկին՝ նույնիսկ եթե նա հաշվառված չէ Facebook-ում։ «Սենյակ» հնարավոր կլինի մինչև 50 մարդու հրավիրել, իսկ զանգերի ժամանակային սահմանափակումներ չեն լինի»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ։ Facebook-ի նոր ծառայությունը Zoom-ի և Houseparty-ի պոտենցիալ մրցակիցն է, որոնց պահանջարկը պանդեմիայի պայմաններում շեշտակի աճել է։ Zoom-ի անվճար տարբերակում տեսազանգերի մասնակիցների քանակը սահմանափակ է՝ 100 անձ, իսկ ժամանակը 40 րոպե։ Գործառույթը շուտով հասանելի կդառնա Instagram Direct-ում, WhatsApp-ում և Portal-ում։ Zoom-ի բաժնետոմսերը Facebook-ի հայտարարությունից հետո նվազել են 6%-ով։ Բացի այդ, Facebook-ը հայտարարել է WhatsApp-ում տեսազանգերի գործառույթների ընդլյնման մասին։ Շուտով այդ հավելվածի զանգերին և տեսազանգերին կկարողանա մինչև 8 մարդ մասնակցել։ Նման զանգերը պաշտպանված կլինեն միջանցիկ ծածկագրմամբ։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |