Փաշինյանի բանաստեղծության հիման վրա Թանկյանը երգ է գրել25 ապրիլի 2020 - 11:27 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրած բանաստեղծության հիման վրա երաժիշտ, System of a Down ռոք-խմբի մենակատար Սերժ Թանկյանը երգ է ստեղծել, որը կոչվում է «Հայաստանը»: Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհակալություն է հայտնել երաժշտին՝ իր բանասեղծության հիման վրա երգ կատարելու համար։ «Շնորհակալ եմ Սերժ Թանկյանին իմ բանաստեղծության հիման վրա այս հրաշալի երգը գրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը Երկիր մոլորակի վրա պետք է գոյություն ունենա հավիտյան։ Շնորհավոր Քաղաքացու օրը»,- գրել է վարչապետը։ Թանկայնն իր հերթին նշել է, որ երգից գոյացած ամբողջ հասույթը նվիրաբերվելու է Հայաստանում գործող «Իմ քայլը» հիմնադրամին։ «Մեր ցանկությունն է, համավարակի և արգելափակման դժվարին այս ժամանակներում, Հայաստանի ժողովրդին նվիրել հույս, որպեսզի իրենք էլ իրենց հերթին այն փոխանցեն աշխարհին: Մեր նպատակն էր ստեղծել Հայոց հաղթական ոգին փառաբանող մի երգ, որը կամփոփեր մեր ժողովրդի անցյալը, ներկան և ապագան»,- գրել է նա։ «Իմ քայլը» բարեգործական կազմակերպություն է, որը ձեռնարկում է նախաձեռնություններ՝ ուղղված հանրային առողջությանը, կրթությանն ու մշակույթին, սոցիալական բարեկեցությանը, բնապահպանությանը՝ միաժամանակ արձագանքելով նաև այլ ոլորտներում հրատապ խնդիրներին, այդ թվում՝ կորոնավիրուսով պայմանավորված ճգնաժամին:Բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը վարաչպետի տիկին Աննա Հակոբյանն է։ Փաշինյանը բանաստեղծությունն իր ֆեյսբուքյան էջում էր հրապարակել ամիսներ առաջ, Թանկյանը դրան միայն մեկ քառատող է ավելացրել։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Մարուքյան. Համոզում էին, որ եթե ռուս խաղաղապահը դուրս գա ԼՂ-ից, սկանդինավյանը կգա՝ սպասում ենք «Այս ամենն ասողները թո՛ղ դուրս գան ու պահանջեն, որ սկանդինավյան խաղաղապահները գան Արցախ»,–գրել է նա Վարչապետ․ Տավուշի համայնքներից մարդիկ կներգրավվեն սահմանազատման աշխատանքային խմբում Փաշինյանի խոսքով` այժմ մեր լարվածությունն ավելի շատ Կիրանց և Բերքաբեր համայնքների հետ է կապված ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարներն ընդգծել են պարբերական ուղիղ չվերթերի կարևորությունը Միրզոյանը գործընկերոջ ուշադրությանն է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Փաշինյան․ Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ «վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա» Վարչապետը նաև վստահեցրել է, որ եթե այս քայլերը չարվեն, երաշխավորում է, որ մեր տարածաշրջանում նոր պայթյուն է լինելու |