ՌԴ անձնագիր ստանալը հեշտացվում է![]() 25 ապրիլի 2020 - 14:13 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենք՝ համաձայն որի երկրի քաղաքացիություն ստանալու գործընթացը պարզեցվում է, փոխանցում է ՌԲԿ-ն։ Ըստ օրենքի՝ ՌԴ-ում մշտական բնակություն ունեցող օտարերկրացիները և քաղաքացիություն չունեցող անձինք կարող են չհրաժարվել մեկ այլ երկրի քաղաքացիությունից։ Բացի այդ՝ նախկին ԽՍՀՄ երկրներում ծնված և այդ երկրների քաղաքացիություն չստացածներն ազատվում են ՌԴ քաղաքացիություն ստանալու համար 3 տարի երկրում ապրած լինելու և եկամտի աղբյուր ներկայացնելու պահանջներից։ Սա նաև վերաբերում է այն օտարերկրացիներին, որոնք 3 տարի ամուսնացած են ազգությամբ ռուսի հետ և ապրում են ՌԴ-ում կամ նրանց ծնողներից գոնե մեկն ունի ՌԴ քաղաքացիություն և ապրում է երկրի տարածքում։ Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի ստորագրումից 90 օր հետո։ Օրինագիծը կառավարությունը Պետդումա է ներկայացրել ապրիլի սկզբին։ Գործող օրենքով ՌԴ-ում բնակվող օտարերկրացիները ռուսական անձնագիր կարող են ստանալ գործող քաղաքացիությունից հրաժարվելուց հետո։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |