Հակառակորդը 180 անգամից ավելի խախտել է հրադադարը![]() 25 ապրիլի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 19-25-ն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը ավելի քան 180 անգամ` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 3500 կրակոց, հայտնում են Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։ Արցախի ՊՆ-ից հիշեցրել են նաև, որ ապրիլի 21-ին` ժամը 13:07-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից հարավային հատվածում խոցվել է Արցախի օդային սահմանը հատած, ադրբեջանական զինուժին պատկանող, ORBITER տիպի անօդաչու թռչող սարքը: Ապրիլի 21-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և մասնակցությամբ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի հետ զրուցել է՝ տեսակոնֆերանսի միջոցով։ Ավելի վաղ Մնացականյանը հայտարարել էր, որ երկրները, տարածաշրջանը, ամբողջ աշխարհը կենտրոնացած են կորոնավիրուսի դեմ պայքարի վրա, այս պայմաններում հրադադարի պահպանումը, որևէ ռիսկերի բացառումն առավել քան գերակա խնդիր են։ Մնացականյանի խոսքով՝ իրենք աշխատելու են այդ ուղղությամբ։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |