Փաշինյան․ Այս ապրիլի 24-ի փորձը կօգտագործվի նաև 2021-ին27 ապրիլի 2020 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ի վիրտուալ երթի փորձը կօգտագործվի նաև 2021-ին, երբ հնարավոր կլինի մարդկանց ֆիզիկական երթը դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Այդ մասին ֆեյսբուքայն եթերում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն՝ անդրադառնալով ապրիլի 24-ի միջոցառումներին։ «Եթե այս տարվա վիրտուալ երթի բաղադրիչները չօգտագործենք հաջորդ տարի, ապրիլի 24-ի նշաձողը կարող է իջնել․․․ Հուսով եմ, որ մյուս տարի կորոնավիրուսը չի լինի և մենք բոլորս նախկինի նման հարյուր հազարներով ֆիզիկական երթով կբարձրանանք Ծիծեռնակաբերդ, բայց այս տարվա փորձը կօգտագործվի, որպեսզի միջոցառումները ամեն տարվա հետ լինեն ավելի ու ավելի տպավորիչ»,- ասել է վարչապետը։ Նրա խոսքով՝ պատմությունը մատուցվեց առանց ողբի՝ լինելով տեսանելի և լսելի։ «Ինքներս մեզ նայեցինք այլ տեսակետից։ Այդ կերպարը, հազմոված եմ, բոլորիս, շատ դուր եկավ, հասկացանք, որ այսպիսի ազգ ենք»,- ասել է նա։ Վարչապետը հավելել է նաև, որ ապրիլի 24-ի միջոցառումները դարձան կորոնավիրուսի հետ կապված ճգնաժամը որպես հնարավորության թեզի իրագործում: Կորոնավիրուսի պատճառով ամենամյա ավանդական երթն այս տարի փոխարինվել էր վիրտուալով, իսկ գրեթե դատարկ հուշահամալիրում մոտ 10-ժամանոց կենդանի համերգ էր 160 երաժշտի մասնակցությամբ: Ընթերցեք նաև․ Լույսերը, անձրևն ու կաթիլների հետ համբարձվող հոգիները Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը ԱԳՆ․ ԵՄ կողմից շենգենյան վիզայի վճարի չափի հնարավոր փոփոխությունը չի տարածվի ՀՀ քաղաքացիների վրա ԱԳՆ–ն արձագանքել է մամուլում շրջանառվող որոշ տեղեկություններին |