Ուհանում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վերջին պացիենտը27 ապրիլի 2020 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Չինական Ուհանում հիվանդանոցից դուրս է գրվել կորոնավիրուսով վերջին պացիենտը։ Այդ մասին հայտարարել են երկրի իշխանությունները։ Հուբեյ գավառի մայրաքաղաքը, որտեղ բռնկվել է կորոնավիրուսի պանդեմիան, կարանտինում էր 3 ամիս։ Ըստ պաշտոնական տվյալների՝ այլևս հիվանդանոցներում կորոնավիրուսով վարակված ոչ մի հիվանդ չկա, իսկ վերջին պացիենտը, որը ծանր վիճակում էր, դուրս է գրվել ապրիլի 24-ին, գրում է BBC-ն։ Չինաստանում 2-ամսյա կարանտինից հետո կբացվեն Պեկինի և Շանհայի միջին և ավագ դպրոցները։ Պեկինում հասարակական վայրերում վարքի նոր կանոններ են սահմանվում՝ չի կարելի հազալ և փռշտալ առանց բերանը ձեռքով փակելու, ինչպես նաև չի կարելի առանց դիմակ դուրս գալ։ Խախտման համար տուգանք է նախատեսված։ 2019-ի դեկտեմբերից ի վեր Չինաստանում կորոնավիրուսի համաճարակի հետևանքով 82,816 մարդ է վարակվել, կորոնավիրուսից 4632 մարդ է մահացել։ Ուհանում է գրանցվել վարակների 56%-ը՝ 46,452 դեպք։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը Հանրապետության տոնի առթիվ վարչապետն ու նախագահը պետպարգևներ են հանձնել Կամո Ցուցուլյանին շնորհվել է փրկարար ծառայության գեներալ-մայորի կոչում Բլինքեն. ԱՄՆ-ն ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հաստատմանն ուղղված աշխատանքը Նա նշել է, որ Վաշինգտոնը, նախկինի պես, պատրաստ է աջակցել այդ ջանքերին |