2021-ի «Ավրորայի» առաջադրումները սկսվել են. Կորոնավիրուսի դեմ պայքարողները ևս կարող են հավակնել27 ապրիլի 2020 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը պաշտոնապես հայտարարել է 2021-ի մրցանակի առաջադրումների մեկնարկը։ «Ավրորան» այս տարի առաջադրումների հատուկ ձև ունի այն թեկնածուների համար, որոնք պայքարում են կորոնավիրուսի դեմ: 2021-ի մրցանակի առաջադրումները բաց են հանրության համար, կարող են առաջադրվել թեկնածուներ, որոնք մարդկային կյանքը պահպանելու համար վտանգում են սեփականը, ինչպես նաև իրենց առողջությունը, ազատությունը, հեղինակությունը: Առցանց առաջադրվելուց հետո թեկնածուներին գնահատում է Փորձագետների խորհուրդը (2020 թ. այն բաղկացած էր 50 անդամից), իսկ «Ավրորայի» հերոսներին և դափնեկրին ընտրում է «Ավրորա» մրցանակի հանձնաժողովը: Առաջադրման վերաբերյալ հավելյալ տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով «Ավրորա» մրցանակի կայքի «Առաջադրիր հիմա» ենթաբաժին: Մրցանակի առաջադրումների փուլը կավարտվի հոկտեմբերի 31-ին: 2021-ին «Ավրորա» մրցանակի առաջադրումների մեկնարկը հայտարարվել է «Ավրորան՝ աշխարհին դաշնակից» առցանց հատուկ քննարկմանը, որը նվիրված էր նրանց հիշատակին, որոնք նահատակվեցին մեկ դար առաջ, և մերօրյա հերոսների մեծարմանը: Միջոցառումն անցել է ապրիլի 24-ին՝ առցանց: Քննարկմանը ներկայացվել են նաև 2020-ի «Ավրորայի» հերոսները: «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակը ստեղծվել է՝ ճանաչման արժանացնելու մերօրյա հերոսներին և մեծարելու նրանց այն բացառիկ ազդեցության համար, որ իրենց գործողություններով ունեցել են մարդկային կյանքի պահպանման ևմարդասիրությունն առաջ մղելու գործում։ Հայոց ցեղասպանությունը վերապրողների անունից՝ ի երախտագիտություն նրանց փրկողների, «Ավրորա» մրցանակի դափնեկրին ամեն տարի շնորհվում է 1.000.000 դոլար պարգև, որը բացառիկ հնարավորություն է տալիս նրան շարունակելու մարդասիրության շղթան և աջակցելու իրեն ոգեշնչած մարդասիրական կազմակերպություններին։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |