Haaretz. Թուրքիայի հետ բարեկամացած հրեաները մերժել են Հայոց ցեղասպանությունը27 ապրիլի 2020 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Պատմաբան Մարկ Դևիդ Բաերը հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանությունը ժխտող ազդեցիկ հրեաների մասին՝ Թուրքիայում ռաբբիններից մինչև ԱՄՆ-ում քաղաքական գործիչներ։ Իսրայելական Haaretz-ում հրապարակված իր հոդվածում Բաերը նշում է, որ հրեաները պետք է ընդունեն ցեղասպանությունը՝ անկախ նրանից, թե որ երկրում է այն կատարվել։ Բաերը նշել է, որ թուրքաբնակ հրեաները, չնայած այդ երկրի կողմից իրենց հանդեպ երկար տարիներ տևած խտրականությանն ու նաև բռնություններին, հանդիսանում են Թուրքիայի կողմից ցեղասպանության ժխտման «ամենահուսալի գործակալները»։ Հոդվածագիրը նշում է, որ մոտ 500 տարի առաջ հրեաները, մուտք գործելով Թուրքիա, մեծ ցանկություն են ունեցել բոլոր թուրքերին գոհացնելու, որպեսզի նրանք, որպես տանտեր հանդուրժեն այնտեղ եկած հրեա հյուրերին։ Ըստ պատմաբանի՝ 19-րդ դարի վերջին, երբ Թուրքիայում արդեն սկսվել էին հայերի զանգվածային սպանությունները, հրեաները թուրքերին ներկայացրել են որպես մարդասիրության պաշտպանների։ «500-ամյա երևակայական ներդաշնակության պահպանման համար՝ Թուրքիայում ամենաազդեցիկ հրեաները դեմ են եղել Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ Նրանց են միացել համախոհներ՝ Իսրայելից (այդ թվում նախագահներ Շիմոն Պերեսը և Մոշե Կացավը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունը), և ԱՄՆ-ի հրեական կազմակերպությունից»,- գրում է Բաերը։ Չնայած դրան, ըստ հեղինակի` վերջին շրջանում ԱՄՆ-ի հրեական մի շարք խոշոր կազմակերպություններ ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ «Մի բան հստակ է՝ հայերն ու հրեաները, որոնց նույնանման պատմությունն իրենց դաշնակից է դարձնում, կբարելավեն իրենց հարաբերությունները, որոնք մասնակիորեն նաև փչացվել են որոշ կրոնական առաջնորդներ պատճառով»,- եզրափակում է հոդվածագիրը։ 1915-ին ու դրան նախորդած տարիներին Օսմանյան կայսրությունում թուրքերի կողմից իրականացված ցեղասպանությունն ընդունել է աշխարհի 30 երկիր։ Ցեղասպանությունից 105 տարի անց Թուրքիան շարունակում է ժխտողական քաղաքականություն վարել։ Photo. AP Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |