Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիները կվերադառնան մայիսի 4-ի հատուկ չվերթով![]() 27 ապրիլի 2020 - 14:06 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 4-ին Middle East Airlines ավիաընկերությունը կիրականացնի Բեյրութ-Երևան-Բեյրութ հատուկ չվերթը: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Լիբանանում ՀՀ դեսպանությունը։ Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման դեմ Լիբանանի կառավարության սահմանափակումները՝ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող ՀՀ քաղաքացիները պետք է գրանցվեն Լիբանանում ՀՀ դեսպանությունում մինչև ապրիլի 29-ը։ «Դա անհրաժեշտ է պաշտոնական արտոնությունները հնարավորինս արագ փոխհամաձայնեցնելու համար, միայն որից հետո հնարավոր կլինի ավիատոմսեր ձեռք բերել Middle East Airlines ընկերության գրասենյակներից: Դեսպանությունում գրանցվելու համար խնդրում են անձնագրային տվյալներն ուղարկել armconsulatelebanon@mfa.am էլ. փոստին կամ դեսպանության թեժ գծին՝ + 961 3 157 305 հեռախոսահամարի WhatsApp հավելվածով․․․ Լրացուցիչ պարզաբանումների համար կարելի է կապվել ՀՀ դեսպանություն՝ + 961 3 157 305 թեժ գծի հեռախոսահամարով»,- ասվում է գրառման մեջ։ Հայաստան ժամանելուն պես քաղաքացիները գտնվելու են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմում:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |