Coursera-ն ՀՀ-ից գործազուրկներին անվճար դասեր կառաջարկի՝ պետկառույցների միջոցով դիմելու դեպքում![]() 27 ապրիլի 2020 - 19:06 AMT PanARMENIAN.Net - Coursera օնլայն ուսուցման հարթակը 3800-ից ավելի անվճար դասընթացի հնարավորություն է տալիս 400 մասնագիտության գծով՝ պետական գործակալությունների դիմած այն քաղաքացիների համար, ովքեր կորոնավիրուսի պանդեմիայի արդյունքում գործազուրկ են դարձել։ Աշխարհի տարբեր երկրների պետական գործակալությունները, ներառյալ նաև ՀՀ-ինը, մինչև սեպտեբերի 30-ը կարող են դիմել Coursera-ի անվճար դասընթացներին միանալու հասանելիություն ստանալու համար ( առաջարկի արժեքը նախկինում մեկ տարվա համար $399 էր)։ Գործընթացը հասանելի չէ միայն ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող երկրների համար։ Դասընթացներին գրանցվածները մինչև տարեվերջ կարող են անցնել դրանք ու մասնագիտական որակավորում ստանալ։ Coursera-ն մի շարք խոշոր կազմակերպությունների գործընեկրն է, օրինակ՝ Google IT Support-ի կամ IBM z/OS-ի. այն հնարավորություն է տալիս կուրսերից օգտվողներին ձեռք բերել նման ընկերություններում պահանջվող բարձր որակավորում։ Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով միլիոնավոր մարդիկ ստիպված են աշխատել տնից, վիրուսի պատճառով առկա սահմանափակումների հետևանքով մարդկանց մի մասը զրկվել է աշխատանքից կամ ժամանակավորապես գործազուրկ դարձել։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |