Երևանում խցանումներ են, կարանտինի պահպանման միավորը նվազել է մինչև 2․4![]() 27 ապրիլի 2020 - 15:59 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում արտակարգ դրության պայմաններում ապրիլի 27-ին մայրաքաղաք Երևանում, ըստ Yandex-ի՝ 4 բալանոց խցանումներ են, իսկ ինքնամեկուսացման ցուցիչը 5 առավելագույնից իջել է 2․4։ Ապրիլի 27-ի դրությամբ երկրում կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1808-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 62-ով: Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 29 դեպք կա, առողջացել է 848 հոգի։ Պարետ Տիգրան Ավինյանի որոշմամաբ արտակարգ դրության խիստ ռեժիմից հետո երկրում թույլատրվել է տնտեսական մի շարք ոլորտների գործունեությունը։ Որոշ ոլորտներում գործունեությունը շարունակում է մնալ անթույլատրել՝ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված։ Չնայած եղած սահմանափակումներին՝ մայրաքաղաքի որոշ փողոցներ շարունակում են մարդաշատ լինել, իսկ քաղաքացիների մի ստվար զանգված անտեսում է տանը մնալու հորդորը։ Ապրիլի 19-ից հետո ՀՀ-ում վարակի դեպքերը սկսել են աճել՝ առանձին օրերի անցնելով 70-80-ից։ Կորոնավիրուսով վարակման ինկուբացիոն միջին ժամկետը մոտ 5 օր է, վիրուսը տևում է 14 օր՝ առանձին որոշ դեպքեր չհաշված։ Թբիլիսիում ինքնամեկուսացման ցուցիչը 3․5 է, Բաքվում՝ 3․2։ Վարակակիրների թիվը Վրաստանում հասել է 496-ի, երկրում մահվան 6 դեպք կա։ Ադրբեջանում վարակվել է 1645 մարդ, մահաել՝ 21 հոգի։ Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է, վարակվածների ընդհանուր թիվը 2․9 մլն-ն անցել է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |