ՄԻՊ․ Ատելության մթնոլորտը համացանցից կարող է իրական կյանք տեղափոխվել![]() 27 ապրիլի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, ներկայացնելով 2019-ի տարեկան հաղորդումը, մտահոգիչ է համարել ատելության մթնոլորտը համացանցում, որը կարող է իրական կյանք տեղափոխվել։ «Վիճակը մտահոգիչ է: Կեղծ օգտատերերից և կեղծ խմբերից եկող տարբեր ագրեսիան մեծ է: Չկա գրեթե առողջ քննարկում որևէ հարցի վերաբերյալ»,- ասել է նա, գրում է «Առավոտը»։ «Պատասխանատվության ենթարկելու համար կա պետություն․․․ այդպես կոչված ինքնադատաստանը վտանգավոր երևույթ է, որը չպետք է թույլ տալ մեր կյանքում»,- ասել է Թաթոյանը։ ՄԻՊ-ը հավելել է, որ նման դեպքեր արդեն եղել են, երբ մի քաղաքացի կորոնավիրուսի հետ կապված կնոջ նկար էր հրապարակել, նրա հարազատները հաշվեհարդար էին տեսել: Ըստ Թաթոյանի՝ ինչպես լրագրողների դեպքում, այդպես էլ փաստաբաններին նույնացնում են պաշտպանյալի, վստահորդի հետ: Նա նշել է նաև, որ ԶԼՄ-ն պարտավորություն ունի վերացնելու վիրավորանք, ատելության խոսք պարունակող մեկնաբանությունները, բայց շատ դեպքերում չեն անում դա, ինչը նպաստում է այդ մթնոլորտի ավելացմանը: Էջմիածնում նշանադրությունից և կորոնավիրսուվ հոսպիտալացումից հետո հայտնի դարձած կնոջ բարեկամները հարձակվել էին դեպքի առիթով կատակած բլոգեր Սերգեյ Սարգսյանի վրա։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |