Beeline-ի վաճառքի և սպասարկման որոշ գրասենյակներ վերաբացվել են![]() 27 ապրիլի 2020 - 16:59 AMT PanARMENIAN.Net - Beeline-ը տեղեկացնում է վաճառքի և սպասարկման որոշ գրասենյակների վերաբացման մասին։ Գրասենյակները վերաբացվել են Երևանի գրեթե բոլոր վարչական շրջաններում և մարզկենտրոններում՝ Վանաձորում, Իջևանում, Եղեգնաձորում, Կապանում, Գյումրիում, Աշտարակում, Հրազդանում, Գավառում, Արմավիրում և Արտաշատում։ Գրասենյակները գործելու են հատուկ աշխատանքային գրաֆիկով՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 11։00-15։00։ Վերաբացվող գրասենյակների մասին մանրամասներ կարելի է ստանալ կայքում։ «Մենք Beeline-ում շատ ենք կարևորում մեր աշխատակիցների և հաճախորդների առողջությունն ու ապահով շփումը, այս պատճառով վաճառքի բոլոր գրասենյակներում տեղադրված են ձեռքերը ախտահանող միջոցներ՝ հաճախորդների և աշխատակիցների համար, տարածքները պարբերաբար օդափոխվում են և ախտահանվում, իսկ սպասարկումն իրականցվում է՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը։ Ինչպես նաև անվտանգության նորմերից ելնելով՝ սպասարկման գրասենյակներ մուտք գործելը կիրականացվի դիմակներով», - ասել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Beeline-ի ծառայություններից կարելի է օգտվել նաև առցանց՝ • Հայաստանի ամբողջ տարածքում գործում է SIM քարտերի և հեռախոսների անվճար առաքում, որոնք կարելի է ձեռք բերել E-shop-ի միջոցով, • Beeline բջջային և ֆիքսված կապի կամ ինտերնետի առցանց վճարումներ կարելի է իրականացնել կայքում կամ BeeMoney հավելվածով, • հաշիվը և ծառայությունները ցանկացած պահին և ցանկացած վայրից կառավարել հնարավոր է My Beeline Armenia հավելվածով: Beeline-ի հաճախորդների սպասարկման ծառայությունը հասանելի է շուրջօրյա, շաբաթական 7 օր՝ 0611 բջջային և 100 ֆիքսված հեռախոսակապերից, ինչպես նաև բաժանորդները կարող են հաղորդագրություն ուղարկել Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին: ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |