«Հին Երևանի» կառուցապատման ընթացքում խախտումով շինարարության դեպքով քրգործ կա27 ապրիլի 2020 - 18:00 AMT PanARMENIAN.Net - «Հին Երևան» համալիրի կառուցապատման ընթացքում կրկնակի վարչական տույժի ենթարկվելուց հետո խախտումներով շինարարությունը շարունակվելու դեպքի առթիվ քրգործ է հարուցվել, ասվում է ՀՀ գլխավոր դատախազության հայտարարության մեջ։ 2020թ. մարտի 6-ին Hraparak.am կայքում հրապարակվել էր «Մարությանին կալանավորելու հիմքե՞ր կան» վերտառությամբ հոդված, համաձայն որի՝ քաղաքային իշխանությունների թողտվությամբ 1 տարի «Հին Երևանի» կառուցապատումն իրականացվում է առանց թույլտվության: Հոդվածում ՀՀ մեկ այլ համայնքի ղեկավարին առաջադրված մեղադրանքի, մեղսագրվող արարքի հետ համեմատությամբ դատողություններ են արվել քրեական հետապնդման գործառույթի ընտրանքային իրականացման վերաբերյալ: Երևանի դատախազության ուսումնասիրմամբ պարզվել է, որ ՀՀ կառավարության 29.08.2013թ. որոշմամբ Երևանի Աբովյան, Փավստոս Բուզանդի, Եզնիկ Կողբացու և Արամի փողոցներով պարփակված տարածը ճանաչվել է գերակա հանրային շահ՝ «Հին Երևան» նախագծի իրականացման նպատակով: Սկսած 2015-ից մինչև 2019-ի դեկտեմբեր 4-ն ընկերության տրվել են ճարտարապետահատակագծային առաջադրանքներ․․․ իսկ 2016-2019թթ. այդ ընկերություններից 3-ին տրվել են շինթույլտվություններ։ Պարզվել է, որ շինթույլտվություն ստացած ընկերություններից մեկը նախագծի պահանջներից դուրս վերգետնյա հարկի շինարարական աշխատանքներ է իրականացրել, ինչի համար Երևանի քաղաքապետարանի կողմից ենթարկվել է կրկնակի վարչական տույժի: Քանի որ ընկերությունը տույժի ենթարկվելուց հետո 1 տարի շարունակել է շինարարությունը, դեռևս նշված հոդվածի հրապարակումից առաջ Երևանի քաղաքապետը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազին: Այդ հաղորդումը և կից փաստաթղթերն ուղարկվել են ոստիկանություն։ Արդյոնքում ՀՀ ՔՕ 315.1-րդ հոդվածի (ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելը, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի 200-ապատիկից վեցհարյուրապատիկի չափով) հատկանիշներով հարուցվել է քրգործ և իրականացվում է նախաքննություն: «Այսինքն, դատախազության ուսումնասիրությամբ «Հին Երևան» նախագծի կառուցապատումը քաղաքային իշխանությունների դրսևորած անգործության կամ թողտվության պատճառով խախտումներով իրականացվելու հանգամանքը չի հիմնավորվել»,-ասվում է հաղորդագրության մեջ։ «Հին Երևան» նախագիծը հնարավորություն է ստեղծում պատմության և մշակույթի հուշարձանների տեղափոխման եղանակով տարածքում վերստեղծել քաղաքաշինական գեղագիտական միջավայր: Թաղամասը վերակառուցելու նպատակը՝ պատմական կառուցապատված տարածքների կիրառական-գեղագիտական բարելավումն է, կանոնավոր կառուցապատմամբ արգելանոցային գոտու սահմանումը և ներգրավումը քաղաքի կենսագործունեության մեջ: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | ՌԴ-ն մտադիր է հյուպատոսություն բացել Ստեփանակերտում Նշվել է, որ իդեալական կլիներ, որ հյուպատոսությունը բացվեր 2024–ին Փաշինյանն այցելել է Սարդարապատի հուշահամալիր Նա ելույթ է ունեցել, որին հաջորդել է հանդիսավոր զորահանդեսը Բագրատ սրբազան․ Առավոտյան ժամը 8-ին հավաքվելու ենք սբ Աննա եկեղեցու բակում՝ անելիք ունենք Թե ինչ է արվելու, սրբազանը նախընտրել է նախապես չհայտարարել Պապիկյանն ու Բելգիայի փոխվարչապետը պաշտպանության ոլորտում գործակցության հարցեր են քննարկել Քննարկվել է նաև բազմակողմ ձևաչափերով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակում համագործակցությանը |