Լևոն Մնացականյան. Ապրիլյանի ժամանակ ՊԲ-ն կատարել է իր առջև դրված խնդիրը27 ապրիլի 2020 - 19:04 AMT PanARMENIAN.Net - Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի Պաշտպանության բանակը կատարել է իր առջև դրված խնդիրը։ Այդ մասին Ազգային ժողովի Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի նիստին հայտարարել է Արցախի պաշտպանության նախկին նախարար, ոստիկանապետ Լևոն Մնացականյանը՝ հավելելով, որ որևէ բան չի կարող կասկածի տակ դնել հայկական կողմի հաղթանակը։ Ապրիլյան պատերազմի ժամանակ Մնացականյանը եղել է ԼՂՀ պաշտպանության նախարար-ՊԲ հրամանատար։ «Տվել եմ բոլոր հարցերի պատասխանները, որոնք հուզել են հանձնաժողովին, ցանկացած հարց ստացել է իր պատասխանը։ Եղել ենք անկեղծ, ներկայացրել այն իրականությունը, որ եղել է Ապրիլյան գործողությունների ժամանակ»,- նիստի ավարտից հետո ասել է Մնացականյանը, գրում է Panorama.am-ը։ Հարցին, թե արդյոք Ապրիլյան պատերազմի ժամանակ եղել են բացթողումներ, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ դրա ընթացքի վրա՝ Մնացականյանը պատասխանել է․ «Իհարկե՝ ոչ»։ Նա ասել է նաև, որ 2016-ի ապրիլի 2-5-ը հայկական կողմն ունեցել է 75 զոհ, որից 35-ը ժամկետային զինծառայող են եղել։ Մնացականյանի խոսքով՝ իրենց հաշվարկով մինչև 400 հեկտար են կորցրել։ Մնացականյանն ասել է նաև, որ ցանկացած տեղ էլ անելիքներ կան, ինչքան շատ անեն, այնքան անելիքը շատ կլինի, Պաշտպանության բանակն այդ ուղղությամբ աշխատում է։ Ապրիլյան պատերազմի ժամանակ օպերատիվ-հետախուզական տվյալների առումով հնարավոր պակասի մասին՝ Մնացականյանն ասել է. «Այդ մասով դեռևս չպատասխանենք։ Հարցեր կան, որոնք դեռ պետք է ճշտվեն։ Հանձնաժողովը կորոշի, եթե կարիք լինի ներկայացնելու, կներկայացնի, եթե ոչ՝ հանձնաժողովն իր աշխատանքի վերջում ամբողջական կներկայացնի»։ Հարցին՝ եթե բացթողումներ եղել են ու հանձնաժողովը կներկայացնի եզրակացությամբ, ինչո՞ւ նախորդ իշխանության օրոք այդ հարցերը չէին արծարծվում՝ Մնացականյանն ասել է, որ կա Պաշտպանության բանակի և Գլխավոր շտաբի վերլուծական, պարզապես չի հանրայնացվել, և կատարված վերլուծականի հիման վրա որոշումներ կան, որոնք ընթացքի մեջ են, կատարվում են։ Ավելի վաղ հանձնաժողովի նիստին մասնակցել էր նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Նա հայտնել էր, որ արտակարգ դրության ավարտից հետո ասուլիս կհրավիրի, որտեղ կպատասխանի Ապրիլյան պատերազմին վերաբերող հարցերին։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է Fastex տեխնոլոգիական 8-րդ հանդիպման ընթացքում խոսել են կրիպտոփոխանակման հարթակներից Հայաստանի բլոկչեյն էմբասիում կայացել է 8-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումները |