Պանդեմիայի պատճառով աշխարհում այլ հիվանդությունների դեմ պատվաստանյութերի պակաս կա28 ապրիլի 2020 - 10:33 AMT PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված սահմանների փակումը պատվաստանյութերի պակաս է առաջացրել 21 երկրում։ Այդ մասին հայտարարել է Առողջապահոթյան համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհան Հեբրեյեսուսը, գրում է BBC-ն։ Մասնավորապես, դա վերաբերում է պոլիոմիելիտի, կարմրուկի և խոլերայի դեմ պատվաստանյութերին։ Կորոնավիրուսի պանդեմիան աշխարհում խարխլում է առողջապահության համակարգերի աշխատանքը։ Հատկապես դա ռիսկեր է առաջացնում բնակչության աղքատ շերտերի երեխաների պատվաստումների առումով, ինչը հանգեցնում է այլ ծանր վարակներով հիվանդանալու վտանգի աճին։ Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |