«Անդին» ֆիլմն արդեն հասանելի է նաև առցանց28 ապրիլի 2020 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Ազգությամբ հայ ռեժիսոր Ռուբեն Գինեյի «Անդին. Հայոց ճանապարհորդության տարեգրություն» ֆիլմն արդեն հասանելի է նաև համացանցում: Դա 2 ժամ տևողությամբ պատմական ճանապարհորդություն է հայոց պատմության չբացահայտված էջերով՝ Մետաքսի ճանապարհից մինչև Գյումրիում գտնված Ցին դինաստիայի գավաթը։ 2011-ին մեկնարկած և 3 տարի տևած նկարահանումների արդյունքում ֆիլմի հեղինակը հանդիսատեսին տեղափոխում է դեռ չբացահայտված աշխարհ և, միասին ճամփորդելով, օգնում բացահայտել հայ-չինական բարեկամական հարաբերությունների և Մետաքսի ճանապարհի այլ երկրների հետ կապերի պատմական անցյալը: Ռեժիսորի խոսքով՝ իրենց առաջնային նպատակն էր ստեղծել ֆիլմ, որը հետաքրկիր կլիներ ոչ միայն պատմաբաններին, այլև՝ հասարակ հանդիսատեսին: «Նկարահանումների մեկնարկի պահից ես՝ որպես ռեժսիսոր, փորձեցի գիտական բացահայտումներն ու փաստերը շարադրել կինոյի լեզվով, բառը դարձնել տեսանյութ։ Անցել ենք 80,000 կմ, ինչը համազոր է նրան, եթե մենք երկու անգամ պտույտ կատարեինք մոլորակի շուրջ՝ միայն թե ցույց տանք հանդիսատեսին այն ամենը, ինչի մասին գրված էր գիտական հոդվածներում կամ վաղուց մոռացված առասպելներում»-, նշել է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը: 2014-ին Երևանում փակ պրեմիերայից հետո ֆիլմը դուրս եկավ միջազգային շուկա, հասավ նույնիսկ Ստամբուլ և այստեղ ևս պատմեց հայոց պատմության դեռ չբացահայտված դրվագների մասին: 6 տարվա ընթացքում հայ հանդիսատեսը ֆիլմը չէր տեսել, մինչդեռ աշխարհի տասնյակ ազգեր շարունակում էին նորովի բացահայտել Հայաստանն ու հայոց պատմությունը: Ռեժիսորը նշում է՝ մեծ ցանկություն կար հայ հանդիսատեսին ցուցադրելու ֆիլմը, սակայն երկրում իրար հաջորդող ներքաղաքական իրադարձություններն անընդհատ երկարաձգում էին այդ պահը: «Վերջին տարիներին մշակութային թեմաներն ու նորությունները կարծես այդքան էլ արդիական չէին՝ այն էլ երկրի սահմաններից դուրս կատարվող: Անկասկած, կային մարդիկ, որոնք պատրաստ էին Հայաստանում ֆիլմը հասցնել հանդիսատեսին, բայց զգում էինք, որ դեռ ժամանակը չի հասունացել: 2019-ին փորձ արեցին, և կայքում հանդիսատեսը կարող էր ձեռք բերել ֆիլմը: Բայց այսօր, երբ հազարավոր մարդիկ մեկուսացված են տանը, իսկական ժամանակն է հնարավորություն տալ հանդիսատեսին ճամփորդել և բացահայտել պատմության նոր էջեր»-, նշել է ֆիլմի ռեժիսոր Ռուբեն Գինեյը: Ֆիլմն ինքնին պատմական արժեք է ոչ միայն Հայաստանի, այլև Չինաստանի և Միջին Արևելքի այլ երկրների համար, քանի որ նկարահանումների ընթացքում բազում գտածոներ են հայտնաբերվել: Գտնվել են կորած համարվող փաստաթղթեր (Չինաստանի 19-րդ դարի հայկական համայնքի կանոնադրություն), բացահայտվել է 700 տարվա հնություն ունեցող հայկական տառերով հայտնի Պանտուսովյան քարի գտնվելու վայրը, Գյումրիում գտնվել է չինական Ցին դինաստիայի գավաթը, առաջին անգամ ցուցադրվել է չինական Աստվածաշնչի հեղինակ Յոհաննես Լասարի կենսագրությունը: Պատմության մեջ առաջին անգամ վերականգնվել է նաև Դվին քաղաքի տեսքը 3D պատկերով: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը Oգտատերերը ևս կարող են ստեղծել իրենց սեփական ավատարները Երևանում իրազեկման ակցիաներ են անցկացվել, փողոցներ փակվել Դավթաշենում քաղաքացիները 15 րոպեով փակել էին ճանապարհը ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր |