ՀՀ-ում կորոնավիրուսով վարակի 59 նոր դեպք է գրանցվել ու ևս 1 մահ![]() 28 ապրիլի 2020 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 59-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Մահվան 1 դեպք է գրանցվել։ Պացիենտը եղել է 67 տարեկան և ունեցել է ուղեկցող քրոնիկ հիվանդություններ: Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 30 դեպք կա։ Դուրս է գրվել ևս 18 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 866 է։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 19,296 անձ։ ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |