«Արմենիա» ավիան դեպի Վորոնեժ ու Թել Ավիվ 2 չվերթ է ծրագրում28 ապրիլի 2020 - 11:15 AMT PanARMENIAN.Net - «Արմենիա» ավիաընկերությունը մայիսի 17-ին ծրագրում է իրականացնել 2 չվերթ՝ Երևան-Վորոնեժ-Երևան ու Երևան-Թել Ավիվ-Երևան ուղղություններով, հայտնել է ընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը։ «Կարևոր է իմանալ, որ ՀՀ-ից ՌԴ կամ Իսրայել կարող են մեկնել բացառապես տվյալ երկրի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացություն ունեցող քաղաքացիները, իսկ Հայաստան կարող են ժամանել միայն ՀՀ քաղաքացիները: Բոլոր այն քաղաքացիները, որոնք արդեն իսկ ունեն ձեռք բերված ավիատոմսեր մարտի և ապրիլի համար, կարող են փոխարինել իրենց տոմսերը հիշյալ չվերթի տոմսերով առանց հավելյալ տուգանքի»,- գրել է Խաչատրյանը: Նա հայտնել է նաև, որ ավիատոմսերի վաճառքը կիրականացվի բացառապես ավիաընկերության պաշտոնական կայքում: Արտակարգ իրավիճակի երկարացման կամ պարտադիր մեկուսացման պայմանների դեպքում չվերթներն իրականացվելու են միայն ՀՀ ԱԳՆ-ի համաձայնությամբ: Տոմսերի հերթագրման և պահանջարկը հասկանալու համար պետք է հայտ ներկայացնել office@armeniafly.com կամ info@armeniafly.com հասցեներին, կամ զանգահարել 011747777 հեռախոսահամարին մինչև ապրիլի 30-ը ներառյալ: Աշխարհում կորոնավիրուսի պանդեմիա է, վիրուսի տարածումը կանխելու համար խիստ սահմանափակված է նաև երկրների միջև ավիահաղորդակցությունը։ Մարտի 14-ից մինչ օրս Հայաստան է վերադարձել մոտ 22,000 ՀՀ քաղաքացի։ Մարտի 16-ից մինչր մայիսի 14-ը ՀՀ-ում արտակարգ դրություն է կորոնավիրուսի պատճառով։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները Թուրքիայի ԱԽ-ն հայտարարել է, թե աջակցում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը Հայտարարության մեջ անդրադարձ կա հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացին Ասողիկ աբեղա Կարապետյան․ Վարչապետի մեկնաբանությունն անպարկեշտ է, ավելին՝ անհեթեթ Նա նշել է, որ ոչ ոք իրավունք չունի խոչընդոտելու կամ կանգնեցնելու Ամենայն Հայոց հայրապետի շարժն ու այցը Ալիևը հայտարարել է, թե հայաթափված Ստեփանակերտը սեպտեմբերից սկսելու են բնակեցնել Նա հավելել է, թե առաջինը կտեղափոխվեն «Ղարաբաղյան համալսարանի ուսանողներն ու դասախոսները» |