Պենտագոնը ՉԹՕ-ներով հոլովակներ է հրապարակել28 ապրիլի 2020 - 11:40 AMT PanARMENIAN.Net - Պենտագոնը հրապարակել է 3 տեսանյութ, որտեղ նկարահանված են «չբացահայտված երևույթներ»: Հոլովակներից մեկը նկարվել է 2004-ին, մյուսները՝ 2015-ի հունվարին, փոխանցում է ՌԲԿ-ն։ Բոլոր հոլովակները 2007 և 2017 թվականներին առանց Պենտագոնի թույլտվության բաց հասանելիություն են ունեցել։ Դրանց իսկությունը հաստատել են ԱՄՆ ռազմածովային ուժերը։ «Պաշտպանության նախարարությունը հրապարակում է այս տեսանյութերը, որ ճշգրտի հանրային ցանկացած ոչ հավաստի պատկերացումն այն մասին` արդյոք տարածված կադրերն իրական են, թե այնտեղ ինչ-որ բան էլ կա։ Տեսանյութում դիտարկված օդային երևույթները դեռևս բնութագրվում են որպես չբացահայտված»,- ասվում է Պենտագոնի հայտարարության մեջ։ Ռազմական ինքնաթիռներից նկարահանված հոլովակներում երևում են թռչող օբյեկտներ, որոնք արտաքինից նման չեն որևէ հայտնի ինքնաթիռի։ Նշվում է, որ 2014-15 թվականներին ամերիկացի օդաչուները մի քանի անգամ երկնքում նկատել են անծանոթ թռչող օբյեկտները։ 2017-ին հրապարակված մեկ այլ տեսանյութում ամերիկացի երկու օդաչու ֆիքսել էին թռչող օբյեկտից կադրեր, տեսահոլովակում նրանց զրույցից հասկնալի էր դառնում, որ օբյեկտը թռչում է քամուն հակառակ՝ 193 կմ/ժամ արագությամբ։ Չնայած դրան՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019-ին հայտարարել էր, որ այնքան էլ չի հավատում օդաչուների և չբացահայտված օբյեկտի «հանդիպմանը»։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Կիրանցեցիները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են ճանապարհը․ Մտահոգությունները չեն փարատվել Մարզպետն ասել է, որ Ադրբեջանին է անցնելու նաև 2023–ին 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը Բագրատ սրբազանը հանդիպել է ՀԱԿ ներկայացուցիչների հետ Լևոն Տեր-Պետրոսյանն, ըստ Բագրատ արքեպիսկոպոսի, այնտեղ չի եղել Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում |