ՄԱԿ․ Պանդեմիայից հետո «նախկին նորմալ վիճակին» վերադարձ չի լինի![]() 28 ապրիլի 2020 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ը հայտարարել է, որ «նախկին նորմալ վիճակին» վերադարձ չի լինելու և բոլոր երկրների կառավարությունները պետք է շտապ միջոցներ ձեռնարկեն պանդեմիայից հետո նոր էկոնոմիկա ստեղծելու և աշխատատեղերի ավելացման ուղղությամբ։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Covid-19-ին անհապաղ սոցիալ-տնտեսական պատասխանի վերաբերյալ զեկույցում։ Դրանում նշվում է, որ կառավարությունները պետք է գործեն, որպեսզի նոր էկոնոմիկա և շատ աշխատատեղեր ստեղծեն, գրում է ՏԱՍՍ-ը։ Ավելի վաղ ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը զեկույց էր ներկայացրել պանդեմիայի իրավիճակում հիմնական սոցիալ-տնտեսական սպառնալիքների վերաբերյալ։ ՄԱԿ-ում 3 հիմնական «անկյունաքարային գործողություն են» նշել։ Առաջինը՝ Համերաշխության հիմնադրամի աշխատանքն է մարդկանց առողջությանը սպառնալիքի վերացման ուղղությամբ։ Երկրորդը՝ ՄԱԿ ծրագրի իրագործումն է պանդեմիային գլոբալ հումանիտար արձագանքի վերաբերյալ։ Երրորդը՝ սոցիալ-տնտեսական վերականգնման ՄԱԿ ծրագրի իրագործումն է։ Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը, մահվան դեպքերը՝ 208,000-ը։ Մոտ 879,000 մարդ ապաքինվել է: Covid-19-ի համաճարակի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |