Եթե պանդեմիան չավարտվի, Օլիմպիադան 2021-ին ևս չի կայանա![]() 28 ապրիլի 2020 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմկոմիտեի ղեկավար Եսիրո Մորին հայտարարել է, որ հնարավոր է հետաձգված «Տոկիո 2020»-ը 2021 թվականին ևս չկայանա, եթե կորոնավիրուսի պանդեմիան շարունակի սպառնալիք լինել, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ Հարցին՝ հնարավոր է արդյոք, որ Օլիմպիական խաղերը հետաձգվեն ևս մեկ տարով և անցկացվեն 2022-ին, Մորին հայտարարել է, որ նման դեպքում խաղերը կարող են չեղարկվել։ Նա հիշեցրել է, որ Օլիմպիական խաղերը նախկինում միայն պատերազմների պատճառով են հետաձգվել։ Այդ կոնտեքստում նա նշել է, որ այժմ ընթանում է պատերազմ «անտեսանելի թշնամու դեմ»։ Միաժամանակ, Մորին նշել է, որ եթե կորոնավիրուսի պանդեմիայից հետո իրավիճակը հաջողվի վերահսկողության տակ պահել, «Օլիմպիական խաղերը հանգիստ կարող են անցկացվել 2021-ին»։ Օլիմպիական խաղերը նախատեսվում էր անցկացնել 2020-ին, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մինչև 2021 թվականը։ Ապրիլի 28-ի դրությամբ աշխարհում 3 մլն-ից ավելի մարդու մոտ կորոնավիրուս է հաստատվել, 200,000-ից ավելի մարդ մահացել է։ Photo. Carl Court/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |