ՌԴ-ում կորոնավիրուսով վարակի 6411 նոր դեպք է գրանցվել![]() 28 ապրիլի 2020 - 14:50 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի 6411 նոր դեպք է գրանցվել՝ հասնելով 93,558-ի, հայտնում է վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբը։ Սա մեկ օրում նոր դեպքերի ռեկորդային աճ է։ Նախորդ մեծ աճը գրանցվել էր ապրիլի 26-ին, երբ մեկ օրում 6361 նոր դեպք էր գրանցվել։ Այդպիսով ՌԴ-ն առաջ է անցել Իրանից վարակի հաստատված դեպքերի քանակով և աշխարհում այժմ 8-րդն է այդ ցուցանիշով։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։ ՌԴ-ն առաջ է անցել նաև Չինաստանից, որտեղ վարակակիրների ընդհանուր քանակը կազմել է 83,912, գրում է «Վեդոմոստին»։ Նոր դեպքերի մեծ մասը Մոսկվայում է գրանցվել՝ 3075 հիվանդ։ Հիվանդացության աճը Մոսկվայում արագացել է՝ ապրիլի 27-ին 2871 նոր դեպք էր գրանցվել, ապրիլի 26-ին՝ 2971։ Համաճարակի մեկնարկից ի վեր Մոսկվայում 48,426 մարդ է վարակվել։ Մոսկվայում կորոնավիրուսից ապաքինվել է 4130 մարդ, որից 606-ը վերջին 24 ժամում։ Սա ապաքինվածների ռեկորդային ցուցանիշ է, ռեկորդային է նաև մեկ օրում մահվան ելքով դեպքերի քանակը՝ 44։ Համաճարակից ՌԴ մայրաքաղաքում ընդհանուր առմամբ մահացել է 479 մարդ։ ՌԴ-ում ապաքինվածների քանակը մեկ օրում կազմել է 1100՝ հասնելով 8456-ի։ Մահացել է 867 մարդ (վերջին մեկ օրում՝ 72)։ Ապրիլի 27-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում գերազանցել է 3 միլիոնը, մահվան դեպքերը՝ 208,000-ը։ Մոտ 879,000 մարդ ապաքինվել է: Covid-19-ի համաճարակի առաջին բռնկումը գրանցվել է 2019-ի դեկտեմբերին չինական Ուհանում։ Մարտի 11-ին ԱՀԿ-ն պանդեմիա հայտարարեց։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |