Վարչապետի խոսնակը՝ Ucom-ի մասին. Խաչատրյանների բաժնեմասը պետք է վաճառվեր, միայն եթե գումարը փոխանցվեր պետբյուջե28 ապրիլի 2020 - 15:16 AMT PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության տվյալներով՝ Պետական եկամուտների կոմիտեի նախկին ղեկավար, ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը և նրա որդիները մի քանի հարյուր միլիոն դոլարի ապօրինի հարստություն ունեն, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշումն այն է, որ այդ «թալանվածը պետք է մինչև վերջ վերադարձվի պետությանը», հայտարարել է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Գևորգյանը նշել է, թե Խաչատրյանի ընտանիքն ի պատասխան ՀՀ վարչապետի ելույթների, թե կոռումպացված պաշտոնատար անձանց կողմից «Հայաստանի պետությունից և ժողովրդից թալանվածը կոպեկ առ կոպեկ պետք է վերադարձվի», պատրաստակամություն է հայտնել վերադարձնել «իրենց թալանածը և վերականգնել պետությանը պատճառված վնասը»: «Ինչ վերաբերվում է Ucom ընկերությանը, դրա բաժնեմասերի օտարումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ հնարավոր է միայն ՀՀ կառավարության համաձայնությամբ: Այն բանից հետո, երբ ընկերության բաժնետերերի մեջ վեճ է ծագել և օրակարգում հայտնվել է բաժնետերերի կազմի փոփոխության հարց, կառավարության դիրքորոշումը եղել է այն, որ Խաչատրյանների բաժնեմասի վաճառքը հնարավոր կլինի միայն այն պարագայում, եթե այդ վաճառքի դիմաց ստացվող ամբողջ գումարը փոխանցվի Հայաստանի պետական բյուջե: Այս դիրքորոշումն ուժի մեջ է նաև այսօր՝ ապօրինի ծագմամբ ցանկացած գույքի պարագայում: Վարչապետի դիրքորոշումն այն է, որ եթե պարզվի, որ այս ամբողջ ընթացքում եղել են պաշտոնյաներ, ովքեր փորձել են այս գործընթացից անձնական օգուտներ ստանալ, նրանք պետք է պատասխան տան օրենքի առաջ նույն կերպ, ինչպես Խաչատրյանների մաֆիոզ համակարգի ներկայացուցիչները»,- գրել է Գևորգյանը։ Ապրիլի 28-ին «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, Ucom ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, ըստ որի երկրի բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով պահանջ է դրվել օտարել Ucom-ը: Խաչատրյանը նշել է, թե իրենց հանդեպ սպառնալիքները հասել են այն կետին, որ խոստացվել է անկառավարելի իրավիճակ ստեղծել ընկերություններում, որի արդյունքում, ըստ նրանց, ստիպված կլինեն համաձայնություն տալ վաճառելուն՝ այն էլ, առավելագույն ցածր գնով։ Մինչև այդ ԱԱԾ-ն, առանց կոնկրետ անուններ նշելու, հաղորդագրություն էր տարածել, ըստ որի 2011-ին ՊԵԿ նախագահի, այնուհետև՝ ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնը զբաղեցրած և նշված ժամանակահատվածում գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձին՝ վերջինիս որդիների միջոցով, տվել է առանձնապես խոշոր չափերով` $22-ից ավելի կաշառք։ 2011 թվականին ՊԵԿ նախագահը Գագիկ Խաչատրյանն էր, ով այժմ կալանավորված է և մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու և մեկ այլ գործով։ Ըստ խոսնակի՝ վարչապետ Փաշինյանը «առայժմ համբերատար, Հայաստանի իրավապահ համակարգից սպասում է արագ և կոնկրետ արդյունքների»: «Նշեմ նաև, որ կառավարությունը տեղեկություններ ունի, որ Ucom ընկերությունում կոռուպցիոն ծագման փայաբաժին ունի նաև Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը և Խաչատրյանների դե յուրե փայաբաժնի մի մասի սեփականատերը հենց Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է: Վարչապետն ակնկալում է, որ իրավապահները պատշաճ քննության կենթարկեն նաև Սերժ Սարգսյանի ընտանիքի ղեկավարած կոռուպցիոն համակարգը, որը նույնպես արտահայտվել է տարբեր հաջողակ բիզնեսներում փայաբաժիններ ձեռք բերելով»,- գրել է Գևորգյանը։ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին ևս 2019-ի վերջին մեղադրանք է առաջադրվել դիզվառելիքի գործով։ Սարգսյանի հանդեպ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |