Առաջին դասարանցիների ընդունելությունն էլեկտրոնային կլինի ամբողջ ՀՀ-ում28 ապրիլի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - Առաջին դասարանցիների ընդունելության գործընթացն էլեկտրոնային կլինի ամբողջ հանրապետությունում, ասել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, գրում է «Հայկական ժամանակը»։ Ընդունելությունը նախատեսվում է կազմակերպել հունիսի առաջին տասնօրյակում։ Առաջնահերթությունը տրվելու է տվյալ դպրոցում սովորող քույր, եղբայր ունեցողներին, ինչպես նաև տվյալ հաստատության աշխատակիցների երեխաներին։ Փոխնախարարը հավելել է, որ մարտից սկսել են փորձարկումներ և ճշգրտումներ անել, որ որևէ տեխնիկական խնդիր չառաջանա։ Անդրեասյանը պարզաբանել է, որ հեռավար կրթության արդյունքները կիսամյակային գնահատականի համար հաշվի չեն առնվելու՝ ապահովելու համար սովորողների հավասարությունը։ Նա նշել է, որ դպրոցների աշակերտների 15-20%-ը համապատասխան սարքեր չունենալու պատճառով չի մասնակցում դասապրոցեսին։ Ըստ նրա՝ գնահատելի է այս ընթացքում կուտակված փորձը, այն թեմաները, որոնք անցել են, չեն կրկնվելու, իսկ բացթողումների համար կլինեն պահուստային օրեր։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ դպրոցներում փոխադրման և ավարտական քննություններ չեն անցկացվի, աշակերտները տարեվերջյան գնահատականներ կստանան։ Հաշվի առնելով կորոնավիրուսի կանխարգելման անհրաժեշտությունը՝ հանրակրթական դպրոցներում ուսումնական գործընթացն առցանց է ընթանում՝ ԿԳՄՍ նախարարությունը գործարկել է հեռավար կրթության հարթակ: Հայաստանի ուսհաստատությունները փակ են մարտի 13-ից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |