Արմավիրում կորոնավիրուսով վարակի 138 դեպք կա![]() 28 ապրիլի 2020 - 17:24 AMT PanARMENIAN.Net - Արմավիրի մարզում կորոնավիրուսով վարակի 138 դեպք է գրանցվել, պացիենտներից 79-ն ապաքինվել են: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է մարզպետ Համբարձում Մաթևոսյանը։ «Անկախ այն հանգամանքից, որ ՀՀ կառավարությունը որոշ ոլորտներում ամբողջությամբ թույլատրել է գործունեություն ծավալել, դարձյալ կոչ եմ անում և խնդրում բոլորիդ՝ շարունակել հետևել անձնական հիգիենայի սահմանված կանոններին և կանխարգելիչ միջոցառումներին՝ դրսևորելով սոցիալական բարձր պատասխանատվություն»,- ասվում է գրառման մեջ: Հայաստանում ապրիլի 28-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 30 դեպք կա։ Առողջացածների ընդհանուր թիվը 866 է։ Մարտի 16-ից մինչև մայիսի 14-ը երկրում արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |