Կորոնավիրուսը՝ տարածաշրջանում․ ՀՀ, Վրաստան, Իրան, ՌԴ, Թուրքիա և Ադրբեջան28 ապրիլի 2020 - 20:01 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ի տվյալներով՝ Վրաստանում կորոնավիրուսով վարակածների թիվը հասել է 511-ի, առողջացել է 156 մարդ։ Կարանտինային ռեժիմում է գտնվում 5085 պացինենտ, հոսկողության տակ՝ 558, երկրում մահվան 6 դեպք է գրանցվել, հայտնում են կորոնավիրուսի տվյալներն ամփոփող կայքից։ Իրանում հաստատված վարակակիրների թիվը հասել է 92,584, նրանցից 5877-ը մահացել է։ Առողջապահության նախարարի խորհրդատու Ալիռեզա Վահաբզեն հայտնել է, որ առողջացել է 72,439 մարդ։ Ռուսաստանում վարակման դեպքերի թիվը վերջին մեկ օրում աճել է 6411-ով, վարակակիրների թիվը հասել է 93,558 է, հայտնել են ՌԴ օպերատիվ շտաբից։ Մեկ օրվա կտրվածքով վարակակիրների ռեկորդային ցուցանիշ գրանցելուց հետո ՌԴ-ն վարակակիրների թվով անցել է Իրանին և կորոնավիրուսով վարակման համաշխարհային ցանկում 8-րդ տեղում է՝ համաձայն Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալների։ ՌԴ-ում վիրուսից առողջացել է 8456 բնակիչ, մահացել՝ 867։ Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսի 112,261 դեպք, երկրում 2900 մահ է գրանցվել առողջացել է մոտ 34,000 պացինետ։ Թուրքիան վարակակիրների թվով աշխարհում 7-րդ երկիրն է։ Ադրբեջանում հաստատվել է վարակի 1678 դեպք՝ մահվան 22 ելքով։ Երկրում առոջղացել է 1162 պացիենտ։ ՀՀ-ում ապրիլի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, վիրուսից 30 մարդ է մահացել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |