Վարդենիս ելումուտի սահմանափակումը երկարաձգվել է մինչև մայիսի 3-ը![]() 28 ապրիլի 2020 - 18:33 AMT PanARMENIAN.Net - Վարդենիսի վարչական սահման մուտք գործելու և վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանված հատուկ ռեժիմը երկարաձգվում է մինչև մայիսի 3-ը` ժամը 23:59-ը, հայտնել է Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հղում անելով Պարետի որոշմանը։ Ավելի վաղ մարզպետն արդեն տեղեկացրել էր, որ վարակակիրները Վարդենիս, Մեծ Մասրիկ և Սևան համայնքներից են: Միայն Գեղարքունիքի մարզում 63 հաստատված դեպք կա և 2 մահ։ Վարդենիսում մուտքի սահամնափակումը դրվել էր ապրիլի 22-ին, քաղաքում արդեն հաստատվել էր վարակման 40 դեպք։ ՀՀ-ում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է կորոնավիրուսի համավարակի տարածումը կանխելու համար։ Ապրիլի 28-ի դրությամբ՝ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 1867-ի: Առողջացածների ընդհանուր թիվը 866 է, 30 մարդ է մահացել։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |