Մահակով ու հակագազով ցուցմունք կորզելու դեպքով 2 ոստիկանի մեղադրանք է առաջադրվել![]() 28 ապրիլի 2020 - 18:59 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանների կողմից մահակներով և հակագազով ցուցմունք կորզելու փաստով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել է, երկու ոստիկանի մեղադրանք է առաջադրվել, հայտնում են Հատուկ քննչական ծառայությունից` հավելելով: Գործը հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջորդությամբ: 2019-ի նոյեմբերի 23–ին համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, որ ոստիկանության ծառայողները բռնի ուժով ցուցմունք են կորզում մի տղամարդուց։ Նույն օրը Հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել էր քրգործ: Կատարված նախաքննության ընթացքում պարզվել էր, որը դեպքը եղել է 2008-ին, նաև հստակեցվել էր ենթադրյալ բռնության ենթարկված անձի ինքնությունը, վերջինս գործով ճանաչվել էր տուժող։ Ըստ ՀՔԾ-ի՝ հիմնավորվել է, որ Երևանի վարչության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի պաշտոնը զբաղեցրած անձը և նույն բաժանմունքի ավագ օպերլիազորի պաշտոնը զբաղեցրած անձը, խմբով, դիտավորությամբ կատարել են բռնությամբ և հատուկ միջոցի գործադրմամբ զուգորդված գործողություններ։ 2008-ի նոյեմբերի սկզբին՝ իր աշխատասենյակում, նշված բաժանմունքի պետը նույն բաժանմունքի մի քանի ծառայողների, այդ թվում` ավագ օպերլիազորի մասնակցությամբ, բնակարանային գողության փորձ կատարելու դեպքի շուրջ զրուցել են հիշյալ հանցագործությունը կատարելու կասկածանքով ոստիկանության բաժին բերման ենթարկված Արմեն Մարտիրոսյանի հետ: ըստ ՀՔԾ-ի դրանից հետո Մարտիրոսյանը հերթական անգամ ուղեկցվել է բաժանմունքի պետի աշխատասենյակ, որտեղ բաժանմունքի պետը, օպերլիազորը և այլ ծառայողների նրան գցել են գետնին, գլխին հագցրել հակագազ և ձեռքերով ու մահակներով հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին: Հիշյալ հանցավոր արարքների կատարման համար բաժանմունքի պետին և օպերլիազորին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է` պաշտոնեական լիազորություններն անցնելը (պատժվում է ազատազրկմամբ՝ 2-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով)։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |