Հայաստանում կանցկացվեն Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումներ13 հունվարի 2009 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին ՀՀ պաշտպանության նախարարությունում տեղի ունեցավ Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրսբերման 20-ամյակի կապակցությամբ հոբելյանական միջոցառումների կազմակերպաման - անցկացման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախագահությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին հաղորդել է ՀՀ պաշտպանության նախարարի մամլո քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը: Նիստի ընթացքում քննարկվեցին միջոցառման մասնակիցների` Հայաստան կատարելիք այցի - այս շրջանակներում Հայաստանում անցկացվելիք միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մանրամասներ: Հաստատվեց իրականացվելիք հոբելյանական միջոցառումների ծրագիրը, որը նախատեսում է ցուցահանդես` «Աֆղանական պատերազմը» խորագրով, հանդիպումներ զինծառայողների, ռազմամարզական վարժարանների սաների, հանրակրթական դպրոցների ուսուցչական կոլլեկտիվների - աշակերտների հետ, աֆղանական պատերազմի - արցախյան ազատամարտի վետերանների համատեղ այցելություններ մայրաքաղաքում, մարզային կենտրոններում - համայնքներում պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված հուշարձաններին, այց «Եռաբլուր» զինվորական պանթեոն - «Հաղթանակ» զբոսայգի, արխիվային տեսաֆիլմերի - տեսանյութերի ցուցադրություն, համերգային միջոցառումներ, սուրբ պատարագի մատուցում սբ. Գ. Լուսավորիչ եկեղեցում - այլն, ինչպես նա- հանդիպում ԶԼՄ ներկայացուցիչների հետ, մամլո-ասուլիս:Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանն ընդգծեց նման միջոցառումների կար-որությունը` նշելով, որ դրանք նպաստում են մատաղ սերնդի ռազմա-հայրենասիրական դաստիարակության բարձրացմանը: Ապա հանձնաժողովի անդամները նախանշեցին անելիքները մոտ ապագայում: Ուշագրավ Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս Փաշինյանը շնորհակալություն է հայտնել Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ամենաընթերցվողը բաժնում | Կուբաթյան. Երևանում ուղեվարձի թանկացումն իշխանություններն ուզում են հետաձգել մինչև նոյեմբերի 1-ը Նոր ավտոբուսների մատակարարումն ուշանում է Բերձորում սելավահոսքերը վնասել են տներն ու ճանապարհները․ Հատկապես տուժել են Աղավնո և Սուս գյուղերը Հեղեղը քանդել է նաև վերջերս կառուցված ճանապարհները ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են Ovio-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն Ovio-ի Տվյալների մշակման կենտրոնը առանձնանում է իր բացառիկ տեխնիկական հատկանիշներով ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով |