Ոստիկանություն․ Գավառի ԲԿ-ում որևէ մեկը չի սպանվել![]() 29 ապրիլի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Ոստիկանությունը հայտարարություն է տարածել ապրիլի 28-ին Գավառում հնչած կրակոցների ու դրան հաջորդած դեպքերի վերաբերյալ՝ նշելով, որ տեղի բուժկենտրոնում որևէ մեկը չի սպանվել։ Ոստիկանությունը ԶԼՄ-ներին կոչ է արել չճշտված տեղեկություններ չհրապարակել: «Նշվում է, որ հարձակում է եղել հիվանդանոցի վրա, և այդ պահին այնտեղ է գտնվել ՀՀ ոստիկանության պետը։ Ոստիկանապետն այդ պահին գտնվել է կրակոցների դեպքի վայրում՝ համալսարանի շրջակայքում, ոչ թե հիվանդանոցում»,- ասվում է հայտարարության մեջ: Ապրիլի 28-ին՝ ժամը 17:40-ի սահմաններում, Գավառում դեպքի առնչությամբ, որի հետևանքով կան 2 զոհ և վիրավորներ, ոստիկանության օպերատիվ-քննչական խմբերն անհրաժեշտ գործողություններ են իրականացնում: Ձեռնարկվում են միջոցառումներ` կատարվածի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հարուցված քրգործի շրջանակում կատարվում է նախաքննություն: Ինչպես կրակոցներով, այնպես էլ դրան հաջորդած դեպքերով կան բերման ենթարկվածներ։ Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։ Ավելի վաղ նշվում էր, որ կրակոցների դեպքից հետո Գավառում է եղել նաև ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում հնչած կրակոցների հետևանքով 2 հոգի սպանվել է։ Սպանությունից հետո միջադեպի որոշ մասնակիցներ տեղափոխվել են հիվանդանոց։Դրանից հետո, Armlur.am-ի տվյալներով, դանակներով ու մահակներով զինված անձինք մտել են Գավառի հիվանդանոց, այնտեղ գտնվողներից երկուսի կոկորդը կտրել, մեկին՝ ծեծի ենթարկել։ Գավառի հիվանդանոցում այդ ժամանակ հսկողություն են իրականացրել ոստիկանական ուժերը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |