«Ոսկե ծիրանը» նոյեմբերի 1-8-ը կանցկացվի29 ապրիլի 2020 - 12:49 AMT PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը 2020-ին կանցկացվի նոյեմբերի 1-8-ը, հայտնում են փառատոնի ֆեյսբուքյան էջից՝ հավելելով, որ այլ սցենարներ ևս կան, սակայն այս պահին հաստատված է նոյեմբերի 1-8 ժամկետը։ «Փառատոնի թիմն այս օրերին ձեռնպահ մնաց հապշտապ հայտարարություններ անելուց՝ կապված հուլիսի 12-19-ը «Ոսկե ծիրան»-ի անցկացման հետ, քանի որ թե՛ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, թե՛ իր բազմաթիվ հայաստանյան և օտարերկրյա գործընկերների, թե՛ գործընկեր փառատոների հետ քննարկվում էին տարբեր սցենարներ՝ առցանց փառատոնից մինչև հետաձգում հաջորդ տարի»,- ասվում է գրառման մեջ: «Ոսկե ծիրանն» ամենամյա կինոփառատոն է, որտեղ ներկայացվում են հայ ու արտասահմանցի ռեժիսորների աշխատանքներ։ Ավանդաբար կինոփառատոնն անցկացվում է ամռանը, սակայն 2020-ին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով մի շարք այլ միջոցառումների հետ միասին այն ևս հետաձգվել է։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՔՊ–ականը՝ ընդդիմադիրներին․ Ընկել եք Տավուշի հետևից, ռուս խաղաղապահների համար տեղակայման վա՞յր եք փնտրում «Դուք դրան եք լծված հիմա»,– ասել է նա Ընդդիմադիր պատգամավորները դեսպաններին փակ հանդիպման կհրավիրեն «Նպատակն է ճշտել, թե ի՞նչ պատկերացում ունեն այդ երկրները Հայաստանում ստեղվծած իրավիճակի վերաբերյալ»,- նշել է Աբրահամյանը Մարուքյան․ Տավուշի ժողովրդի անկեղծ բողոքն օտար միջամտությանը վերագրելն ուղղակի խայտառակություն է «Գործակալների մի խումբ եթերից եթեր է վազում ու պիտակավորում անկեղծ պայքարող մարդկանց ու հոգևորականներին»,–նշել է նա Փաշինյան․ Ոստիկանությունն ուժ գործադրելու լեգիտիմ իրավունք պետք է ունենա ՀՀ-ում ոստիկանության գվարդիա է ստեղծվում, օրենքն ուժի մեջ կմտնի սեպտեմբերի 1-ին |