Մոսկվայում ժամանակավոր հոսպիտալներ կբացվեն

Մոսկվայում ժամանակավոր հոսպիտալներ կբացվեն

PanARMENIAN.Net - Մոսկվայի իշխանությունները պատրաստվում են ժամանակավոր հոսպիտալներ բացել՝ 10,000 մահճակալի հաշվարկով։ Այդ մասին տեղեկացրել է քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը։

Ըստ նրա՝ նոր ժամանակավոր հոսպիտալների փաստացի կիրառումը կախված կլինի կորոնավիրուսի համաճարակի զարգացման աճի տեմպերից, գրում է «Վեդոմոստին»։

Մոսկվայի որոշ կոմերցիոն օբյեկտներ ևս կարող են վերածվել կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հոսպիտալների։

Ապրիլի 29-ի դրւթյամբ Մոսկվայում կորոնավիրուսով վարակի 50,646 դեպք է գրանցվել՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 2220-ով։ Դա ամենացածր ցուցանիշն է վերջին 6 օրում։ Համաձայն տվյալների՝ Մոսկվայում վիրուսից ապաքինվել է 4610 մարդ, 546 հոգի մահացել է։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---