Փաշինյան․ Ճգնաժամից դուրս գալու գործիքն արդյունավետ կապիտալ ծախսերն են29 ապրիլի 2020 - 17:12 AMT PanARMENIAN.Net - 2020-ի ճգնաժամից դուրս գալու առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ դրանք 2020-ին առանձնահատուկ նշանակություն ունեն և նախանձախնդրությամբ պետք է վերաբերվել այդ ծախսերի պլանավորված չափով իրականացմանը: «Նախորդ տարիների մեր փորձը ցույց է տալիս, որ ավանդաբար Հայաստանում կապիտալ ծախսերը թերակատարվում են: Բայց եթե 2019 թվականին, ի հեճուկս կապիտալ ծախսերի թերակատարման, մենք ունեցանք աննախադեպ տնտեսական ակտիվություն, այս տարի մենք գտնվում ենք ճգնաժամի մեջ և, հետևաբար, ճգնաժամից դուրս գալու մեր առաջնային գործիքը կապիտալ ծախսերի արդյունավետ իրականացումն է»,- ասել է Փաշինյանը։ Վարչապետի խոսքով՝ 2020-ին կապիտալ ծախսերի թերակատարված ամեն տոկոս նշանակում է չստեղծված աշխատատեղեր, աշխատավարձ չստացած ընտանիքներ: Փաշինյանը՝ հիշեցնել է նաև, որ կապիտալ ծախսերի մեծ մասն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից: ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը զեկուցել է, որ նախարարության կապիտալ ծախսերի համար ընթացիկ տարվա պետբյուջեով հատկացվել է 22․3 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Բագրատ սրբազանն աջակիցների հետ գիշերել է Սարդարապտում․ Նա 2 պատճառ է նշել՝ ինչու Փաշինյանը չի այցելել հուշահամալիր Բագրատ սրբազանը և շարժման կողմնակիցները մայիսի 27-ին ավտոերթով մեկնել էին Սարդարապատ Տավուշի և Լոռու` հեղեղումներից տուժած համայնքները հայտարարվել են աղետի գոտի Կառավարությունը որոշում է ընդունել Սանոսյան․ Կա 5 գոտի, որտեղ ավերվածություններն էական են, 9 բնակավայր Ալավերդիի հետ կապի խնդիր ունի Ամենամեծ վնասները հիմնականում Ալավերդիից դեպի Բագրատաշեն ուղղությամբ է արձանագրվել Սիֆրեդին՝ Փաշինյանին․ Ֆրանսիայի Օ-դը-Սենի շրջանը պատրաստ է աջակցել ջրհեղեղից տուժած Տավուշին Փաշինյանը կարևորել է ենթակառուցվածքները վերականգնելու ուղղությամբ փոխգործակցությունը |