ՀՀ-ում դուրս է գրվել Covid-19-ով ամենատարեց վարակակիրը![]() 30 ապրիլի 2020 - 10:19 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին դուրս է գրվել կորոնավիրուսով վարակված ամենատարեց պացիենտը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Այրվածքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Գևորգ Սիմոնյանը։ «Երեկ բուժման բարեհաջող ավարտից հետո դուրս է գրվել մինչ օրս հաստատված ամենատարեց Covid-19-ով դրական պացիենտը՝ 94-ամյա Հրանուշ մայրիկը»,- ասվում է գրառման մեջ: ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |