Հրվ. Կորեայում կորոնավիրուսով վարակի նոր դեպք չի գրանցվել30 ապրիլի 2020 - 16:22 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի բռնկումից ի վեր առաջին անգամ Հարավային Կորեայում կորոնավիրուսով վարակի նոր դեպք երկրի ներսում չի գրանցվել։ Հայտնաբերված 4 նոր դեպքը բերովի են և ի հայտ են եկել արդեն կարանտինում գտնվող մարդկանց մոտ։ Վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 10,765-ի։ Ապաքինվել է 9059 մարդ, մահացել՝ 247, հայտնել է Առողջապահության նախարարությանը կից Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման կենտրոնը, գրում է ՌԻԱ Նովոստին։ Արդեն մոտ մեկ շաբաթ է՝ Հարավային Կորեայում օրական մոտ 10 նոր դեպք էր գրանցվում։ Ապրիլի 24-ին այդ ցուցանիշը նվազել էր մինչև 6-ը։ Նոր դեպքերի նվազման հետ կապված իշխանությունները մինչև մայիսի 5-ը երկարացրել են սոցիալական հեռավորության պահպանման ռեժիմի մեղմ տարբերակը։ Բացվել են զբոսայգիները, թույլատրվել է սպորտային, կրոնական, զվարճանքի հաստատությունների սահմանափակ գործունեությունը։ Քաղաքացիներին շարունակում են հորդորել հեռու մնալ մարդկային կուտակումներից և պահպանել կանխարգելման բոլոր կանոնները։ Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը, ըստ Ջոնս Հոփքինսի համալսարանի, մոտ 3․2 մլն է, մահացել է ավելի քան 227,000 մարդ, ապաքինվել՝ ավելի քան 1 մլն։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |