ՀՀ-ում 1 օրում վարակակիրների ռեկորդային աճ է գրանցվել՝ 134 նոր դեպք![]() 30 ապրիլի 2020 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 134-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։ Սա մեկ օրում նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշն է համավարակի մեկնարկից ի վեր։ Մահվան ևս 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, մահվան ելքով 32 դեպք կա։ Եվ 2 մահ գրանցվել է այլ պատճառով։ Ապաքինվել է 29 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 929 է։ Փաստացի բուժվողների թիվը 1103 է։ Ընդհանուր առմամբ, թեստավորվել է 21,125 անձ։. Հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 2066 Առողջացածներ - 929 Փաստացի բուժվողներ -1103 Ընդհանուր թեստեր - 21125 Մահվան ելքեր - 32 Մահվան ելքեր այլ պատճառով – 2 ՀՀ-ում մարտի 16-ից մինչև մայիսի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |