Հայտնի են աշխարհի էկոլոգիապես ամենամաքուր քաղաքները30 ապրիլի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Վիեննան մասնագետների կողմից ճանաչվել է աշխարհի ամենականաչ և էկոլոգիապես մաքուր քաղաքը, փոխանցում է NSN-ն։ Վերլուծաբանների նշել են, որ քաղաքում բազմաթիվ այգիներ և հանգստի գոտիներ կան։ Բացի այդ, տեղացիները դեռ տարիներ առաջ հրաժարվել են սեփական անձնական ավտոմեքենա վարելուց և օգտվում են հասարակական տրանսպորտից, որ նվազեցնեն վնասակար արտանետումները։ Երկրորդ հորիզոնականում Մյունխենն է, երրորդ՝ Բեռլինը։ Թոփ հնգյակում են նաև Մադրիդը և Սան Պաուլոն։ Էկոլոգիապես մաքուր քաղաքներ են համարվել նաև Մանչեսթերը, Լիսաբոնը, Սինգապուրը, Ամստերդամը և Վաշինգտոնը։ Մի շարք հետազոտողներ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով պարտադրված կարանտինը համարում են Երկիր մոլորակի օդի մաքրման և էկոլոգիայի վերականգնման ազդակ։ Դեռ մարտի 11-ին Forbes-ում Hugo աստղադիտարանի տնօրեն Ֆրանսուա Ժեմենը կարծիք էր հայտնել, որ մարդկանց մեկուսացումը կարող է փրկել ավելի շատ կյանքեր աղտոտման նվազման պատճառով, քան կտանի կորոնավիրուսը: Ընթերցեք նաև․ Բացեք պատուհանները ու շնչեք, շնչեք, շնչեք․ Երևանի օդը կարանտինի շնորհիվ կտրուկ մաքրվել է Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |