Թորոսյան․ ՀՀ-ում 17 պացիենտ ծայրահեղ ծանր է, 59՝ ծանր![]() 30 ապրիլի 2020 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակված 2066 պացիենտից արհեստական շնչառության սարք է միացված 6 հոգու, ծայրահեղ ծանր վիճակում է 17 պացիենտ, ծանր՝ 59, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նա նաև մտահոգիչ է համարել երկրում մեկ օրում 134 հաստատված դեպքի առկայությունը։ «Իրադարձությունների զարգացման այս սցենարի դեպքում շուտով կանցնեք ասիմպտոմ, թեթև վիրուս ունեցող քաղաքացիներին չհոսպիտալացնելուն։ Իհարկե մոտեցումն այնպիսին է, որ այդ որոշումը կայացնելու օրը փորձելու ենք առավելագույնս ձգել, քանի որ ապագայում դա բերելու է հետագա տարածման։ Ենթադրում եմ, որ 5-6 օր կկարողանանք այս տեմպով ձգել»,- ասել է նախարարը։ Թորոսյանի խոսքով՝ հաստատված 134 վարակակրից մարդիկ են եղել, ովքեր փոխկապակցված են իրար հետ և, հնարավոր է, հաջորդող օրը վարակի դեպքերն ավելի քիչ լինեն։ Նախարարը նշել է, որ վարակված անձը մասնակցել է հուղարկավորության, ինչի հետևանքով վարակակիրների թիվը մեծացել է։ Հայաստանում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |