Մոտակա ամիսների ընթացքում Ղարաբաղում կբացվի «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակը13 հունվարի 2009 - 17:55 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 13-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի մոտ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն` նվիրված 2009 թվականին «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից Արցախում իրականացվելիք ծրագրերին:Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունում, երկրի ղեկավարն իր գոհունակությունն է հայտնել մոտակա մեկ ամսվա ընթացքում Արցախում հիմնադրամի գրասենյակի աշխատանքները սկսելու կապակցությամբ, դա համարելով հետագա գործունեության արդյունավետությունը եւ օպետատիվությունը բարձրացնելու կարեւոր գործոն: Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, քաղաքաշինության նախարար Անահիտ Վարդանյանը, «Հայաստան» համայակական հիմնադրամի ներկայացուցիչները` հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնակատար Արա Վարդանյանի գլխավորությամբ: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |