Ալեն Սիմոնյանի և Արթուր Դանիելյանի միջև միջադեպքը կքննի ՀՔԾ-ն30 ապրիլի 2020 - 16:35 AMT PanARMENIAN.Net - ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի և ընդդիմադիր ակտիվիստ Արթուր Դանիելյանի միջև ապրիլի 29-ի միջադեպը կքննի Հատուկ քննչական ծառայությունը։ Այդ մասին հայտարարել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը։ «Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր, հաղորդումներ են ներկայացվել անձանց կողմից։ Իմ կողմից հանձնարարվել է, որպեսզի այդ նյութերը ՀՔԾ փոխանցվեն և այդ դեպքի հետ կապված գնահատականը կտրվի ՀՔԾ-ում», - ասել է դատախազը, գրում է Aysor.am-ը։ Դիտարկմանը, թե հաշվի առնելով, որ Ալեն Սիմոնյանն ընդունել է, որ առաջինն ինքն է հարվածել՝ կա արդյոք անհրաժեշտություն նրա նկատմամբ քրգործ հարուցելու և պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ դատախազն արձագանքել է, որ կարծիք չի հայտնի։ «Արարքների վերջնական գնահատականների համար ես կարծիքներ չեմ հնչեցնի, որովհետև կկաշկանդեմ դատավարական սուբյեկտներին»,- ասել է նա։ Ապրիլի 29-ին Սիմոնյանը և Դանիելյանն ընդհարվել էին։ Դանիելյանի մտերիմներից Կոստանտին Տեր-Նակալյանը հայտնել է, թե ԱԺ փոխխոսնակը հարձակվել է փողոցում զբոսնող Դանիելյանի վրա։ ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը, իր հերթին, հայտնել է, որ Սիմոնյանը հարձակման է ենթարկվել։ Ինքը՝ Սիմոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |