Կոմունալ վճարների օժանդակության ծրագրերը կընդլայնվեն30 ապրիլի 2020 - 19:44 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման ծրագրերի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ընդլայնել էլեկտրաէներգիայի, գազի և ջրի վարձավճարների հետ կապված օժանադակության միջոցառումները և ներկայացնել համապատասխան որոշման նախագիծ։ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը խորհրդակցության ժամանակ հայտնել է, որ հակաճգնաժամային 1-ին ծրագրի շրջանակում ներկայացված 1176 հայտից արդեն իսկ բավարարվել է 296-ը, որոնց ընդհանուր ծավալը հասնում է 24,9 մլրդ դրամի։ 1-ին միջոցառումը վերաբերում է բարվոք վարկային և հարկային պատմություն ունեցող տնտեսվարողներին և առաջարկում է համաֆինանսավորում, վերաֆինանսավորում, սուբսիդավորում։ 2-րդ միջացառումը գյուղատնտեսության ոլորտին է վերաբերում, այն նախատեսում է տոկոսադրույքների սուբսիդավորում, իսկ կոոպերատիվների դեպքում նաև՝ համաֆինանսավորում: ԿԲ ղեկավարի խոսքով՝ տնտեսվարողները միջոցներն ուղղել են աշխատավարձերի, կոմունալների, հարկերի վճարմանը, հումքի և նոր սարքավորումների ձեռքբերմանն ու ներկրմանը: 2-րդ միջոցառման շրջանակում հաստատվել է 8,5 մլրդ դրամի 6729 գյուղատնտեսական հայտ: ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։ Երկրում մարտի 16-ից մայիսի 14-ն արտակարգ դրություն է։ Կառավարությունը մշակել է կորոնավիրուսի տնտեսական հետևանքների մեղմման 15 ծրագիր՝ ուղղված սոցիալապես անապահովներին ու բիզնես ոլորտին։ Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են Նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի ԵՄ արտաքին կապերի կոմիտեն կրկին կոչ է արել Բաքվին ազատել քաղբանտարկյալներին Նշվում է, որ Բաքվում կայանալիք COP 29–ը հնարավորություն է Ադրբեջանի համար հաստատել իր հավատարմությունը միջազգային իրավունքին Խոսնակ. Ծառուկյանը հյուրընկալել է Բագրատ սրբազանին իր տանը, մնացածը հորինված է Նա նշել է, որ սրբազանը Ծառուկյանին դիմել է օրեր առաջ բնական աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք մեկնելու խնդրանքով Fast Shift-ի օգտատերերը կարող են վճարել ՃՈ տուգանքները հավելվածում Հնարավոր է իրականացնել նաև կայանման համար նախատեսված կարմիր գծերի վճարումները |