Մի շարք բաժանորդների փետրվարի կոմունալները ևս 30%-ով կփոխհատուցվեն![]() 1 մայիսի 2020 - 10:35 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը 30%-ով կփոխհատուցի այն բաժանորդների էլէներգիայի և գազի ծախսը, որոնք փետրվարին սպառել են՝ 10,001 դրամից մինչև 25,000 դրամ էլէկտրաէներգիա և 30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազ։ Այդ մասին ֆեյսբուքյան եթերում հայտարարել է վարչապետ Նկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով կոմունալներին վերաբերող կառավորության 16-րդ միջոցառումը։ Խոսքը 207,837 էլեկտրաէներգիայի և 81,697 գազի բաժանորդի բաժանորդների մասին է։ Չգազաֆիկացված գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով: Այդպիսի 310 գյուղ կա։ Այն բաժանորդներին, որոնք մարտ ամսին մինչև 3000 դրամի ջուր են սպառել կտրամադրվի մինչև 50 տոկոս աջակցություն։ Այս ծրագրից կօգտվի 424,972 բաժանորդ: Ավելի վաղ այն բնակիչները, որոնց փետրվար ամսվա բնական գազի ծախսը կազմել է 10,001-ից 30,000 դրամ, իսկ էլէներգիայի ծախսը՝ 5001-ից 10,000 դրամ, ստացել են 30%-ի չափով աջակցություն։ Այն քաղաքացիները, որոնց փետրվարի գազի ծախսը կազմել է 10,000 դրամից ոչ ավելի, իսկ էլեկտրաէներգիայինը՝ մինչև 5000 դրամ, 50%-ի չափով փոխհատուցում են ստացել։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |