Բժիշկ․ Վարակված 32-ամյա ամենածանր հիվանդը բուժվել է և դուրս գրվել

Բժիշկ․ Վարակված 32-ամյա ամենածանր հիվանդը բուժվել է և դուրս գրվել

PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակված և ծայրահեղ ծանր վիճակում գտնված 32-ամյա քաղաքացին բուժվել է և տուն գնացել, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոնի ընդհանուր և օպերատիվ հարցերով փոխտնօրեն Կարեն Պողոսյանը։

«Տուն ուղարկեցինք մեր ամենածանր հիվանդին, ով 32 տարեկան: Մեր կենտրոն էր ընդունվել մարտի 28-ին, կորոնավիրուսմ երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ, շնչառական անբավարարություն 3-րդ աստիճան ախտորոշմամբ, SpO2 - 65%, ծայրահեղ ծանր վիճակում: Վերակենդանացման բաժանմունքում միացվել էր արհեստական շնչառության սարքին»,- գրել է Պողոսյանը։

ՀՀ-ում ապրիլի 30-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 2066-ի։ Մահվան 32 դեպք կա, առողջացել է 929 հոգի։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---