Ավետիք Էլոյանն ազատվել է Ավինյանի խորհրդականի պաշտոնից![]() 1 մայիսի 2020 - 11:03 AMT PanARMENIAN.Net - Ավետիք Էլոյանն ազատվել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խորհրդականի պաշտոնից։ Վերջինս ստորագրել է համապատասխան որոշումը։ Էլոյանը 2018-ի հունիսից մինչև 2019-ի հունվար զբաղեցնում էր Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնը, որից հետո նշանակվել է փոխվարչապետի խորհրդական: Ավելի վաղ Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտարարել էր, որ Էլոյանը «կոռումպացվածության հասնող թայֆայականության» մեջ է։ Ըստ Պետրոսյանի՝ Ավետիք Էլոյանը 2012 թվականին եղբոր՝ Զարեհ Էլոյանի հետ ԱՄՆ-ում բացել է Eloyan Architects նախագծային կազմակերպությունը, որի պաշտոնական կայքում կա միայն մեկ բնակարանի ինտերիերի նախագիծ Հայաստանում: Պետրոսյանի ներկայացված տեղեկատվությունը ստուգվել է իրավապահ մարմինների կողմից և քրեական գործի հարուցումը մերժվել է։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |