Բրիտանիայում 100-ամյա վետերանն իր տան բակում քայլելով 30 մլն ֆունտ է հավաքել բժիշկների համար![]() 1 մայիսի 2020 - 12:03 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ին Մեծ Բրիտանիայում ծննդյան 100-ամյակն է նշել վետերան Թոմ Մուրը, ով երկրի ազգային առողջապահական ծառայության (NHS) համար մեկ ամսում 30 մլն ֆունտ է հավաքել, փոխանցում է TJournal-ը։ 100-ամյա վետերանն իր դրամահավաքը սկսել է ապրիլի 6-ից՝ իր տան բակում բարեգործական նպատակով քայլելով։ Նա հայտնել է, որ մինչև ապրիլի վերջ բակում 100 շրջան կանի՝ առաջարկելով բարեգործության համար գումար հատկացնել։ Վետերանը ծրագրել է հավաքել 1000 ֆունտ ստերլինգ, սակայն «գործին խառնվել» են նաև սոցցանցերն ու լրատվամիջոցները, և այդ թիվն աճել է։ Մուրը տասնյակ հազարավոր նամակներ ու աջակցող հոլովակներ է ստացել՝ աշխարհի տարբեր երկրներից։ Կապիտան Մուրին շնորհավորանք են ուղղել նաև Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II և վարչապետ Բորիս Ջոնսոնը։ Վետերանին իրենց աջակցությունն են հայտնել արքայազն Հարրին, ֆուտբոլիստ Ջորդան Հենդերսոնը։ Վետերան Թոմ Մուրն իր հերթին շնորհակալություն է հայտնել Բրիտանիայի բնակիչներին՝ ասելով, որ այնտեղ ապրում են հրաշալի մարդիկ, ովքեր, չնայած դժվարություններին, սատարում են իրեն։ Ըստ Ջոնս Հոփքինսի ինստիտուտի տվյալներիё Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի հաստատված դեպքերն անցել են 172,000-ը։ Երկրում մահվան 26,000-ից ավելի դեպք կա։ Կորոնավիրուսով էին վարակվել նաև երկրի վարչապետ Բորիս Ջոնսոնը և արքայազն Չարլզը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |